Լրահոս

18.11.2014 12:07


ԱԺ–ն քննարկում է հղիության նպաստի մասին նախագիծը

ԱԺ–ն քննարկում է հղիության նպաստի մասին նախագիծը

Այս պահին ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկում է Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Համաձայն դրա՝ նախատեսվում է պահպանել հղիության և ծննդաբերության նպաստի չափը և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը։ Սա նշանակում է, որ աշխատող կանայք հղիության նպաստ կստանան իրենց աշխատավարձի 100%–ի չափով, եթե աշխատավարձը չի գերազանցում 1 մլն դրամի սահմանը: Իսկ չաշխատող մայրերը նպաստ կստանան նվազագույն աշխատավարձի 50%–ի չափով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը