Լրահոս

18.11.2014 11:37


Կառավարությունն առաջարկում է մի շարք պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել

Կառավարությունն առաջարկում է մի շարք պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել

ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկեց Կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքերով՝ անհամապատասխանություն է առաջացել հարկային և մաքսային ծառայության միևնույն մակարդակի պաշտոնների վարձատրության չափի միջև, ինչպես նաև Ֆինանսների նախարարության և քննչական վարչության ու քննչական կոմիտեի համապատասխան աշխատակիցների աշխատավարձերի մակարդակի միջև։

–Այս օրինագծով առաջարկվում է համահարթեցնել և հավասար մոտեցում սահմանել այս պաշտոնների համար, այսինքն՝ առաջարկվում է, որպեսզի հարկային և մաքսային ծառայությունների միևնույն մակարդակի պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը լինեն նույնը, որովհետև գործառութային առումով էական տարբերություններ առկա չեն։ Ինչպես նաև՝ Ֆինանսների նախարարության և քննչական վարչության աշխատակիցների աշխատավարձերը համահարթեցնել քննչական կոմիտեի նույն մակարդակի պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերին,–ասել է փոխնախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը