Մադուրոն մտադիր է բարձրացնել վառելիքի գները, որոնք ամենացածրն են աշխարհում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է վառելիքի գների առաջիկա բարձրացման մասին, որոնք դեռ մնում են ամենացածրն աշխարհում։ Նախօրեին ելույթ ունենալով բանվորական դասի առաջին համագումարի բացմանը՝ նա ասել է, որ ընդունում է նրա պատվիրակների առաջարկը՝ բարձրացնել վառելիքի արժեքը սոցիալական ծրագրերին լրացուցիչ գումար ուղղելու համար։ Այնուամենայնիվ, նախագահը վերապահությամբ հասկացրել է, որ գների բարձրացման մասին հստակ որոշում դեռևս չկա. «Դա նուրբ հարց է, որի շուրջ ես կմտածեմ», – ասել նա։
Մադուրոն մտադիր է բարձրացնել վառելիքի գները, որոնք ամենացածրն են աշխարհում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է վառելիքի գների առաջիկա բարձրացման մասին, որոնք դեռ մնում են ամենացածրն աշխարհում։ Նախօրեին ելույթ ունենալով բանվորական դասի առաջին համագումարի բացմանը՝ նա ասել է, որ ընդունում է նրա պատվիրակների առաջարկը՝ բարձրացնել վառելիքի արժեքը սոցիալական ծրագրերին լրացուցիչ գումար ուղղելու համար։
Այնուամենայնիվ, նախագահը վերապահությամբ հասկացրել է, որ գների բարձրացման մասին հստակ որոշում դեռևս չկա. «Դա նուրբ հարց է, որի շուրջ ես կմտածեմ», – ասել նա։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։