Գրիգոր Աթանեսյան. «Կարեն Ավագյանն ընդամենը շարունակում է Սերժ Սարգսյանի տրամաբանությունը»
Էս մեր երիտասարդ հանրապետականները, այդ թվում նաև՝ հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանը, ոնց հասկանում եմ, առաջնորդվում են բացառապես «Я не я, и корова не моя» սկզբունքով: Ուրեմն, մի քանի րոպե առաջ Կարեն Ավագյանն իր էջում գրառում է արել, որում պնդում է, որ «ինչ-որ մարդիկ անհասկանալի հանգամանքներ են կապում համերգի հետ, սակայն տարածված լուրերը ոչ մի առնչություն չունեն ոչ համերգի ընթացքի, ոչ էլ կազմակերպիչների հետ, և որ այդ ստահոդ լուրերի հեղինակները հավանաբար այն մարդիկ են, ովքեր իրոք «պաժառ» են ընկել հհկ-ականների հաջողությունից ու միջոցառման ազդեցիկ և ներկայացուցչական լինելուց»։
Փաստորեն, ըստ Կարեն Ավագյանի, ստացվում է, որ մեր երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը զբաղված է «ստահոդ լուրերի» տարածմամբ, քանի որ հենց ԱԻՆ-ի պաշտոնական կայքում է տեղադրվել հրդեհի մասին նյութը, իսկ մարդիկ պարզապես կարդացել են էդ նյութը և կապել այն, ինչը բնական է, էն մարդկանց հետ, ովքեր էդ օրը դե ֆակտո պատասխանատու էին համալիրի և համերգին ներկա մարդկանց անվտանգության համար: Թող, իհարկե, ների ինձ Կարենը, բայց դա, կարծքում եմ, տրամաբանական է, որ եթե ինչ-որ մեկն ինչ-որ միջոցառում է կազմակերպում, ապա նա պատասխանատու է ոչ միայն միջոցառման ընթացքի համար, այլ նաև ներկաների և նույն համալիրի անվտանգության համար: Եվ երբ Ավագյանը նման ստատուսներ է գրում, ապա դա պարզապես ցույց է տալիս այն, թե որքան հեռու է մարդը տրամաբանությունից։
Թեև, անկեղծ ասած, դա ոչ միայն Կարեն Ավագյանի խնդիրն է: Նման վարքագիծը և սպեցիֆիկ տրամաբանությունը բնորոշ են բոլոր ՀՀԿ-ականներին: Եթե երկրի նախագահի աթոռը զբաղեցրած անձը, օրինակ, կարծում է, որ ինքը և իր կողմից վարվող քաղաքականությունը բացառապես կապ չունեն արտագաղթի տեմպերի սարսափելի աճի հետ (բոլորս էլ հիշում ենք Սերժի հայտնի խոսքը. «Տղեդ որ արտագաղթել ա, ե՞ս եմ մեղավոր»), երկրում ստեղծված գաղջ մթնոլորտի հետ (որը հետևանք է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խայտառակ իրավիճակի), տնտեսության անկման հետ և այլն, ապա էլ ի՞նչ ենք մենք ուզում Կարեն Ավագյանից: Կարեն Ավագյանն ընդամենը շարունակում է Սերժ Սարգսյանի տրամաբանությունը: Էսքան բան:

Գրիգոր Աթանեսյան