Գլխավոր ասամբլեան և ՄԱԿ ԱԽ–ն ավարտել են Միջազգային դատարանի հինգ անդամների ընտրությունը
Գլխավոր ասամբլեան և ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն ավարտել են 2015-2023 թթ. Միջազգային դատարանի հինգ անդամների ընտրությունը։ Վերջին թափուր տեղը զբաղեցրել է Յամայկայի ներկայացուցիչ Պատրիկ Լիփթոն Ռոբինսոնը։ ԱԽ–ում նրա թեկնածությունն անցել է միաձայն, մինչդեռ ԳԱ–ում ՝193 անդամ–երկրից 185 ներկայացուցիչ։ Հետագա պայքարից հրաժարվել էր նրա միակ մրցակից, Արգենտինայի ներկայացուցիչ Սուսաննա Ռուիս Չերութթին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Միջազգային դատարանի անդամներ են ընտրվել Կիրիլլ Գևորգյանը (Ռուսաստան), Ջեյմս Ռիչարդ Քրոուֆորդը (Ավստրալիա), Մոհամմեդ Բեննունան (Մարոկկո), Ջոան Է. Դոնոհյուն (ԱՄՆ)։ Նրանք կսկսեն աշխատանքը փետրվարի 6-ից։
Գլխավոր ասամբլեան և ՄԱԿ ԱԽ–ն ավարտել են Միջազգային դատարանի հինգ անդամների ընտրությունը
Գլխավոր ասամբլեան և ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն ավարտել են 2015-2023 թթ. Միջազգային դատարանի հինգ անդամների ընտրությունը։ Վերջին թափուր տեղը զբաղեցրել է Յամայկայի ներկայացուցիչ Պատրիկ Լիփթոն Ռոբինսոնը։ ԱԽ–ում նրա թեկնածությունն անցել է միաձայն, մինչդեռ ԳԱ–ում ՝193 անդամ–երկրից 185 ներկայացուցիչ։
Հետագա պայքարից հրաժարվել էր նրա միակ մրցակից, Արգենտինայի ներկայացուցիչ Սուսաննա Ռուիս Չերութթին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Միջազգային դատարանի անդամներ են ընտրվել Կիրիլլ Գևորգյանը (Ռուսաստան), Ջեյմս Ռիչարդ Քրոուֆորդը (Ավստրալիա), Մոհամմեդ Բեննունան (Մարոկկո), Ջոան Է. Դոնոհյուն (ԱՄՆ)։ Նրանք կսկսեն աշխատանքը փետրվարի 6-ից։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։