Արտակարգ իրավիճակ. մարզահամերգային համալիրում ծուխ է նկատվել
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 21.25-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում է գտնվում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ այսօր համալիրում անց էր կացվում Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումը, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլ ՀՀԿ–ականներ։
Արտակարգ իրավիճակ. մարզահամերգային համալիրում ծուխ է նկատվել
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 21.25-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Դեպքի վայրում է գտնվում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ այսօր համալիրում անց էր կացվում Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումը, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլ ՀՀԿ–ականներ։
7or.am