Լրահոս

17.11.2014 17:53


Բելգիայի իշխանությունները մեղադրել են «HSBC»–ի մասնաճյուղին մեքենայությունների մեջ

Բելգիայի իշխանությունները մեղադրել են «HSBC»–ի մասնաճյուղին մեքենայությունների մեջ

Բելգիայի իշխանությունները մեղադրում են «HSBC Private Bank»–ին («HSBC»–ի շվեյցարական մասնաճյուղին) հարկային մեքենայությունների մեջ։ Այս մասին հայտնում է «Soir»–ը՝ հղում անելով դատախազությանը։ Դատական քննիչ Միշել Քլեզը բանկին մեղադրանք է ներկայացրել հարկային մեքենայությունների, քրեական դավադրության, փողերի լվացման և անօրինական ֆինանսական միջնորդություն իրականացնելու համար։ Աղբյուրը նշում է, թե Բելգիայում «HSBC»–ն պոտենցիալ հաճախորդներին առաջարկել է իջեցնել հարկային բեռը։ «Soir»–ի տվյալներով՝ բանկի գործունեության հետևանքով պետությանը հարյուր միլիոնավոր եվրոների վնաս է հասցվել։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը