Լրահոս

17.11.2014 17:29


Հանուն միասնության Գալուստ Սահակյանը խոստանում է հանել «միկրոֆոնները»

Հանուն միասնության Գալուստ Սահակյանը խոստանում է հանել «միկրոֆոնները»

ԱԺ արտահերթ նիստում «Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին» նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը ողջունել է այս հարցում բոլոր խմբակցությունների միասնականությունը։ Նա ցանկություն է հայտնել, որ այս ձևաչափը շարունակական լինի:

Այ, տեսեք, երկրի նախագահն ասում է՝ պետք է 12 պահանջը վերանայել, բայց կողքից անմիջապես սկսում են պահանջներ ու նախապայմաններ դնել, ասում են՝ բերեք, 100% համամասնական դարձնենք, հետո կքննարկենք: Բնական է, որ քաղաքական դաշտը սիրում է PR, բայց PR–ով պետություն չես կառուցի: Ուզում եմ, որ շարունակենք ավելի բարեկիրթ ձևով՝ մեկս մյուսին հասկանալով,–ասել է Գ. Սահակյանը:

Նրան ուրախացնում է, որ ԱԺ նիստերից հետո պատգամավորները զրուցում են միմյանց հետ, վերլուծում, իսկ եթե նրանք կորոշեն, որ «այդ միասնությանը միկրոֆոններն են խանգարում, եթե այդպես լավ աշխատեն, ուրեմն էդպես կանեն»։

–Միայն թե միասին աշխատենք: Սա կլինի այն միասնությունը, որը մեզանից ակնկալում է ընդդիմությունը,–եզրափակել է Գ. Սահակյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը