Լրահոս

17.11.2014 16:58


Մոլդովան ԵՄ–ին անդամակցելու հայտ կներկայացնի 2015–ին

Մոլդովան ԵՄ–ին անդամակցելու հայտ կներկայացնի 2015–ին

Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի 2015 թվականին։ Այս մասին այսօր հայտնել է երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆթին Քիշնևում Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ ասուլիսին։
Նա կարծում է, որ հանրապետությունը զարգացման այլ ուղի չունի։
Սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքներով, սակայն, ԵՄ հետ ինտեգրմանն աջակցում են Մոլդովայի ավելի ու ավելի քիչ թվով քաղաքացիներ։ Դրա հետ կապված՝ վերլուծաբանները կասկածում են, որ երկրում կառավարող արևմտամետ կոալիցիան կկարողանա հաղթել նոյեմբերի 30-ի խորհրդարանական ընտրություններում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը