ԵՄ–ն ողջունել է Վրաստանի հետ վիզային ազատականացման բանակցությունների առաջին փուլի ավարտը
ԵՄ խորհուրդը ողջունել է Վրաստանի հետ վիզային ազատականացման բանակցությունների առաջին փուլի ավարտը։ Այս մասին ասվում է Խորհրդի՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով տարածված հայտարարության մեջ, որի նիստը կայանում է այսօր Բրյուսելում։ ԵՄ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են, որ «Վրաստանը կատարել է իր պարտավորությունները վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի առաջին փուլի շրջանակներում»։ Ոչ մի ժամկետ Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին, սակայն, ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ չկա։
ԵՄ–ն ողջունել է Վրաստանի հետ վիզային ազատականացման բանակցությունների առաջին փուլի ավարտը
ԵՄ խորհուրդը ողջունել է Վրաստանի հետ վիզային ազատականացման բանակցությունների առաջին փուլի ավարտը։ Այս մասին ասվում է Խորհրդի՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով տարածված հայտարարության մեջ, որի նիստը կայանում է այսօր Բրյուսելում։
ԵՄ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են, որ «Վրաստանը կատարել է իր պարտավորությունները վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի առաջին փուլի շրջանակներում»։
Ոչ մի ժամկետ Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին, սակայն, ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ չկա։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։