Լրահոս

17.11.2014 16:05


Տարածված տեսանյութում բրիտանացին տեսել է որդուն ԻՊ զինյալների մեջ

Տարածված տեսանյութում բրիտանացին տեսել է որդուն ԻՊ զինյալների մեջ

Քարդիֆֆ բրիտանական քաղաքի բնակիչ Ահմեդ Մութանը պնդում է, որ իր 20-ամյա որդին՝ Նասսերը, որը բժշկական համալսարանի ուսանող է եղել, «Իսլամական պետության» 16 զինյալներից մեկն է, որը սպանել է ամերիկացի Փիթեր Քեսսիգին։ Այս մասին հայրն անձամբ է պատմել «Daily Mail»–ին։
«Ես չեմ կարող լիովին վստահ լինել, բայց, ինձ թվում է, տեսել եմ իմ որդուն տեսանյութում, – ասել է նա պարբերականին։– Սպանությունը ծանր մեղք է։ Ես այժմ չեմ պատկերացնում, թե նա ինչպես է կանգնելու Ալլահի առաջ»։
ԻՊ–ի վարձկանները 15 սիրիացի զինծառայողի են սպանել, այդ թվում՝ սիրիական ՌՕՈւ–ի մի քանի օդաչուի և գերված ամերիկացի Փիթեր Քեսսիգին։ Կիրակի տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես են գլխատում մի խումբ զինծառայողների։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը