Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ կողատակի ծակած-կտրած» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Սամվել Պ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին Սամվել Պ.-ի մայրը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձը, անհայտ վայրում եւ հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է որդու աջ կողատակին` պատճառելով վնասվածք: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Սամվել Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սամվել Պ.-ին նոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի երկաթգծի կայարանի տարածքում դանակով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել 1994 թ. ծնված Դավիթ Ա.-ն: Դավիթ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:
Դանակահարություն Արթիկում
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ կողատակի ծակած-կտրած» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Սամվել Պ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին Սամվել Պ.-ի մայրը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձը, անհայտ վայրում եւ հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է որդու աջ կողատակին` պատճառելով վնասվածք:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Սամվել Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սամվել Պ.-ին նոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի երկաթգծի կայարանի տարածքում դանակով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել 1994 թ. ծնված Դավիթ Ա.-ն:
Դավիթ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: