Լրահոս

17.11.2014 20:46


Գիտնականները հաշվել են համբույրի ժամանակ փոխանցվող մանրէների թիվը

Գիտնականները հաշվել են համբույրի ժամանակ փոխանցվող մանրէների թիվը

Տաս վայրկյան տևողությամբ համբույրի ընթացքում զուգընկերոջը 80 մլն մանրէ է փոխանցվում։ Այս մասին պնդում են գիտնականները։ Բացի այդ, մարդկանց բերանի խոռոչում, որոնք օրվա մեջ առնվազն 9 անգամ են համբուրվում, նման մանրէներ են բնակվում։ Նոր հետազոտության արդյունքները ներկայացված են «Microbiome» ամսագրում։

Հոլանդացի գիտնականները, ինչպես նաև Ամստերդամում վերջերս բացված «Միկրոպիա» մանրէաբանական կենտրոնի աշխատակիցները 21 զույգ են հետազոտել։ Վերջիններին խնդրել են նշել՝ որքան հաճախ և երկար են նրանք համբուրվում։ Նրանցից նաև վերցրել են բերանի խոռոչի քսուկ լեզվի և թքի միկրոֆլորան պարզելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը