Որպես գյուղաբնակ կին և որպես «Գյուղի կին» ՀԿ-ի նախագահ խորապես մտահոգված եմ այսօրվա հոգսերով և խնդիրներով լծված գյուղով:
Երկիրը պահողը երկրագործն է, այսինքն՝ գյուղացին: Նա է կերակրողը ինչպես իրեն, այնպես էլ քաղաքաբնակին: Իսկ գյուղը օրըստօրե ամբողջովին դատարկվում, հայաթափվում է: Պատճառը ոչ ճիշտ ռազմավարությունն է գյուղի կյանքի և գյուղատնտեսության կազմակերպման նկատմամբ: Սկսած համայնքապետերի և ավագանու ընտրություններից, վերջացրած գյուղապետարանի աշխատակազմի ձևավորմամբ՝ բոլորը ընկերային, խնամիաբարեկամական սկզբունքներով են ընտրվում, չկա ոչ մի կոմպետենտ մարդ, որի պատճառով չկա հոգածություն ոչ հողի ու գյուղի և ոչ էլ գյուղացու նկատմամբ: Գյուղի հոգսն ու խնդիրները ողջ ծանրությամբ ընկած են կանանց և երիտասարդների ուսերին, չկա աշխատատեղ, չկան տարրական կենցաղային պայմաններ, աշխատանք չունենալու պատճառով երիտասարդները չունեն ամուսնանալու և ընտանիք ունենալու հնարավորություն: Կարծում եմ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է մի ժողովրդի համար, որը պարտադրված պատերազմի վտանգի մեջ է և շրջապատված է մեղմ ասած ոչ բարյացակամ հարևաններով: Ազգը ծերանում է, խնդիրները գնալով շատանում են, լուծումները՝ պակասում: Կարծում եմ հարկ է խստորեն սթափության կոչ անել իշխանություններին և թույլ չտալ շարունակել անբնակիչ դղյակների կառուցումը գոնե փոքր աշխատատեղեր ստեղծելու փոխարեն: Իմ պատրաստակամությունն ու աջակցությունն եմ հայտնում Եռյակ քաղաքական ուժերի համաժողովրդական պայքարին այն հույսի ակնկալմամբ, որ մեր միասնական նպատակները հային վայել, այն է՝ հզոր և բարգավաճող Հայաստան տեսնել հնարավոր ամենամոտ ապագայում, իրականություն կդառնան:
«ԳՅՈւՂԻ ԿԻՆ» ԿԱՆԱՆՑ ՀԿ նախագահ ՝Վերա Զաքարյան
Վերլուծելով վերջին տարիների ընթացքում Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից վարած սոցիալ-տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչի արդյունքում մեր երկիրը հայտնվել է ծանր կացության մեջ, որտեղ տիրում է աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը, միջին խավը վաղուց արդեն գոյություն չունի, իսկ իշխանությունների նկատմամբ վստահությունը գտնվում է զրոյական մակարդակի վրա, գտնում ենք.
1. Երկրին ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար հարկավոր է մշակել և իրականացնել նախ և առաջ նոր սոցիալ-տնտեսական քաղաքականություն, քանի որ այսօր երիտասարդները զանգվածաբար լքում են երկիրը հենց աշխատանք չունենալու կամ խղճուկ աշխատավարձ ստանալու պատճառով, էլ չենք խոսում 40 տարեկանից բարձր զանգվածի մասին, որոնց մեծ մասը գործազուրկ են և փաստորեն, այս երկրում ապրելու իրավունք չունեն:
2. Մշակել և իրականացնել արտագաղթը կանխելուն միտված նոր ռազմավարություն, ինչը հնարավորություն կտա հային մնալ և արարել, ստեղծել, ստեղծագործել Հայաստանում ու արժանավայել կյանքով ապրել:
3. Թույլ չտալ իշխանություններին անտարբերության մատնել սեփական ժողովրդին, ինչպես նաև երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժերի արդարացի պահանջները:
4. Թույլ չտալ իրեն սպառած իշխանություններին իրենց վերարտադրման նպաստավոր պայմաններ սեղծելու համար Սահմանադրական բարեփոխումների կեղծ օրակարգը իրականություն դարձնել, քանզի երկրում առաջացած խնդիրների պատճառը ոչ թե Սահմանադրությունն է, այլ անարդյունավետ կառավարումը:
Ուստի ներքո ստորագրյալներս մեր պատրաստակամությունն ու աջակցությունն ենք հայտնում Եռյակ քաղաքական ուժերի սկսած համաժողովրդական պայքարին և հույս հայտնում, որ նրանց և մեր միասնական նպատակները, այն է՝ տեսնել հզոր և բարգավաճող Հայաստան, մոտ ապագայում իրականություն կդառնա:
Համաժողովրդական Շարժմանը միացան նոր ՀԿ-ներ
Որպես գյուղաբնակ կին և որպես «Գյուղի կին» ՀԿ-ի նախագահ խորապես մտահոգված եմ այսօրվա հոգսերով և խնդիրներով լծված գյուղով:
Երկիրը պահողը երկրագործն է, այսինքն՝ գյուղացին: Նա է կերակրողը ինչպես իրեն, այնպես էլ քաղաքաբնակին: Իսկ գյուղը օրըստօրե ամբողջովին դատարկվում, հայաթափվում է: Պատճառը ոչ ճիշտ ռազմավարությունն է գյուղի կյանքի և գյուղատնտեսության կազմակերպման նկատմամբ:
Սկսած համայնքապետերի և ավագանու ընտրություններից, վերջացրած գյուղապետարանի աշխատակազմի ձևավորմամբ՝ բոլորը ընկերային, խնամիաբարեկամական սկզբունքներով են ընտրվում, չկա ոչ մի կոմպետենտ մարդ, որի պատճառով չկա հոգածություն ոչ հողի ու գյուղի և ոչ էլ գյուղացու նկատմամբ:
Գյուղի հոգսն ու խնդիրները ողջ ծանրությամբ ընկած են կանանց և երիտասարդների ուսերին, չկա աշխատատեղ, չկան տարրական կենցաղային պայմաններ, աշխատանք չունենալու պատճառով երիտասարդները չունեն ամուսնանալու և ընտանիք ունենալու հնարավորություն:
Կարծում եմ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է մի ժողովրդի համար, որը պարտադրված պատերազմի վտանգի մեջ է և շրջապատված է մեղմ ասած ոչ բարյացակամ հարևաններով: Ազգը ծերանում է, խնդիրները գնալով շատանում են, լուծումները՝ պակասում: Կարծում եմ հարկ է խստորեն սթափության կոչ անել իշխանություններին և թույլ չտալ շարունակել անբնակիչ դղյակների կառուցումը գոնե փոքր աշխատատեղեր ստեղծելու փոխարեն:
Իմ պատրաստակամությունն ու աջակցությունն եմ հայտնում Եռյակ քաղաքական ուժերի համաժողովրդական պայքարին այն հույսի ակնկալմամբ, որ մեր միասնական նպատակները հային վայել, այն է՝ հզոր և բարգավաճող Հայաստան տեսնել հնարավոր ամենամոտ ապագայում, իրականություն կդառնան:
«ԳՅՈւՂԻ ԿԻՆ» ԿԱՆԱՆՑ ՀԿ նախագահ ՝Վերա Զաքարյան
Վերլուծելով վերջին տարիների ընթացքում Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից վարած սոցիալ-տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչի արդյունքում մեր երկիրը հայտնվել է ծանր կացության մեջ, որտեղ տիրում է աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը, միջին խավը վաղուց արդեն գոյություն չունի, իսկ իշխանությունների նկատմամբ վստահությունը գտնվում է զրոյական մակարդակի վրա, գտնում ենք.
1. Երկրին ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար հարկավոր է մշակել և իրականացնել նախ և առաջ նոր սոցիալ-տնտեսական քաղաքականություն, քանի որ այսօր երիտասարդները զանգվածաբար լքում են երկիրը հենց աշխատանք չունենալու կամ խղճուկ աշխատավարձ ստանալու պատճառով, էլ չենք խոսում 40 տարեկանից բարձր զանգվածի մասին, որոնց մեծ մասը գործազուրկ են և փաստորեն, այս երկրում ապրելու իրավունք չունեն:
2. Մշակել և իրականացնել արտագաղթը կանխելուն միտված նոր ռազմավարություն, ինչը հնարավորություն կտա հային մնալ և արարել, ստեղծել, ստեղծագործել Հայաստանում ու արժանավայել կյանքով ապրել:
3. Թույլ չտալ իշխանություններին անտարբերության մատնել սեփական ժողովրդին, ինչպես նաև երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժերի արդարացի պահանջները:
4. Թույլ չտալ իրեն սպառած իշխանություններին իրենց վերարտադրման նպաստավոր պայմաններ սեղծելու համար Սահմանադրական բարեփոխումների կեղծ օրակարգը իրականություն դարձնել, քանզի երկրում առաջացած խնդիրների պատճառը ոչ թե Սահմանադրությունն է, այլ անարդյունավետ կառավարումը:
Ուստի ներքո ստորագրյալներս մեր պատրաստակամությունն ու աջակցությունն ենք հայտնում Եռյակ քաղաքական ուժերի սկսած համաժողովրդական պայքարին և հույս հայտնում, որ նրանց և մեր միասնական նպատակները, այն է՝ տեսնել հզոր և բարգավաճող Հայաստան, մոտ ապագայում իրականություն կդառնա:
«ԵՐԱՇԽԱՎՈՐ» հայրենասեր
այրիների ՀԿ նախագահ՝ Նվարդ Հովակիմյան
«Ես մեկն եմ համաժողովրդական շարժումից» ֆեյբուքյան էջ