Բանգկոկում ձերբակալվել է մարդու մարմնի մասերը փոստով ուղարկած ամերիկացին
Փոստով մարդու մարմնի մասերն ուղարկելու մեղադրանքով Բանգկոկում ձերբակալվել է ԱՄն քաղաքացի։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։
«DHL» ընկերությունը Բանգկոկի փոստից ուղարկված 3 կասկածելի ծանրոց է նկատել։ Դրանցում ընկերության աշխատակիցները հայտնաբերել են մարդու մարմնի մասեր, այդ թվում՝ երեխայի գլուխ։
Ընկերությունը պարզել է ծանրոցներն ուղարկողի տվյալներն ու դրանք փոխանցել Թայլանդի ոստիկանությանը։
Իրավապահները ձերբակալել են 31-ամյա ամերիկացու, ով պնդում է, թե մարդու մարմնի մասերը գտել է Բանգկոկի գիշերային շուկայում և ուղարկել է դրանք իր ընկերներին՝ հետազոտության։

Կատարվում է քննություն։