Իրեն արևմտամետ հռչակած, բայց իրականում արևմտյան արժեքներից գաղափար չունեցող ակտիվը լծվել է գործի։ Թունդ «արևմտամետները», ըստ տրամաբանության, պետք է պահանջեին ոչ թե «եռյակի» հրաժարականը, այլ Սերժ Սարգսյանի։ Սակայն սեփական օրվա հացի խնդիրն ու դատարկ ստամոքսը թույլ չեն տալիս սթափ դատել իրավիճակը։
«Սութի» արևմտամետները «եռյակին» մեղադրում են նրանում, որ վերջինը կողմ է հանդես գալիս ԵՏՄ–ին անդամակցելուն՝ առանց խորանալու պատճառահետևանքային կապի մեջ։ «Արևմտամետներին» ձեռք չի տալիս տեսնել այն փաստը, որ Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքական դեգերումների հետևանքով է, որ այսօր Հայաստանը հայտնվել է ԵՏՄ–ում։ Իշխանության շահերը սպասարկող «արևմտամետներին» պետք է դհոլություն անել «եռյակի» դեմ։ Ու վերջ։ Շատ հետաքրքիր բան է ստացվում. «արևմտամետները» դասական ռուսամետներն են, քանզի հենց Սարգսյանը մեզ տարավ գցեց ԵՏՄ։ Նրանք դեմ են ռուսներին ու Ռուսաստանին, բայց, արի ու տես, ամբողջ հոգով կողմ են ռուսի տակ կքած երկրի գործող նախագահի շահերը սպասարկելուն։ Ի դեպ, մեր թունդ «արևմտամետներին» հիշեցնեմ, որ Արևմուտքում հարգում են մարդու իրավունքները, մասնավոր սեփականության իրավունքը, բազմակարծությունը և այլն, և չեն ողջունում գերկենտրոնացված տնտեսության, փայմտնոցիի, առավել ևս՝ քաղբանտարկյալների առկայությունը։
«Արևմտամետները» դասական ռուսամետներն են
Իրեն արևմտամետ հռչակած, բայց իրականում արևմտյան արժեքներից գաղափար չունեցող ակտիվը լծվել է գործի։ Թունդ «արևմտամետները», ըստ տրամաբանության, պետք է պահանջեին ոչ թե «եռյակի» հրաժարականը, այլ Սերժ Սարգսյանի։ Սակայն սեփական օրվա հացի խնդիրն ու դատարկ ստամոքսը թույլ չեն տալիս սթափ դատել իրավիճակը։
«Սութի» արևմտամետները «եռյակին» մեղադրում են նրանում, որ վերջինը կողմ է հանդես գալիս ԵՏՄ–ին անդամակցելուն՝ առանց խորանալու պատճառահետևանքային կապի մեջ։
«Արևմտամետներին» ձեռք չի տալիս տեսնել այն փաստը, որ Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքական դեգերումների հետևանքով է, որ այսօր Հայաստանը հայտնվել է ԵՏՄ–ում։
Իշխանության շահերը սպասարկող «արևմտամետներին» պետք է դհոլություն անել «եռյակի» դեմ։ Ու վերջ։
Շատ հետաքրքիր բան է ստացվում. «արևմտամետները» դասական ռուսամետներն են, քանզի հենց Սարգսյանը մեզ տարավ գցեց ԵՏՄ։ Նրանք դեմ են ռուսներին ու Ռուսաստանին, բայց, արի ու տես, ամբողջ հոգով կողմ են ռուսի տակ կքած երկրի գործող նախագահի շահերը սպասարկելուն։
Ի դեպ, մեր թունդ «արևմտամետներին» հիշեցնեմ, որ Արևմուտքում հարգում են մարդու իրավունքները, մասնավոր սեփականության իրավունքը, բազմակարծությունը և այլն, և չեն ողջունում գերկենտրոնացված տնտեսության, փայմտնոցիի, առավել ևս՝ քաղբանտարկյալների առկայությունը։
Աննա Մովսիսյան