Աշխարհ

17.11.2014 14:48


Պորոշենկո. «Ուկրաինային դեռ վաղ է անդամակցել ՆԱՏՕ–ին»

Պորոշենկո. «Ուկրաինային դեռ վաղ է անդամակցել ՆԱՏՕ–ին»

Ուկրաինային ներկա փուլում վաղ է անդամակցել ՆԱՏՕ–ին։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն «Bild» գերմանական թերթին տված հարցազրույցում։
Պատասխանելով հարցին՝ առկա՞ է արդյոք Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հեռանկար, նա ասել է. «Կա հեռանկար՝ անդամակցելու ԵՄ–ին։ Եթե անգամ մենք ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում հղեինք, ապա դաշինքն ինքը պատրաստ չէր լինի այդ քայլին։ Երբ մենք կիրագործենք բարեփոխումներն Ուկրաինայում և կհամապատասխանենք չափորոշիչներին, այդ ժամանակ էլ կկարողանանք հարցնել բնակչությանը՝ ցանկանո՞ւմ է միանալ դաշինքին»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը