Լրահոս

17.11.2014 13:31


«Կոնսենսուս» ՀԿ–ն հայտարարում է դիմում-հայտերի ընդունում ՀԱՊԿ մոդել համաժողովին մասնակցելու համար

«Կոնսենսուս» ՀԿ–ն հայտարարում է դիմում-հայտերի ընդունում ՀԱՊԿ մոդել համաժողովին մասնակցելու համար

«Կոնսենսուս» հասարակական կազմակերպությունը հայտարարում է դիմում-հայտերի ընդունում ՀԱՊԿ մոդել համաժողովին մասնակցելու համար: Համաժողովը տեղի կունենա 2015թ. փետրվարի 20-23-ը ք. Ծաղկաձորում, ՀՀ:
Մասնակցության են հրավիրվում 20-30 տարեկան ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները, ովքեր հետաքրքրված են ազգային և միջազգային անվտանգության հետ կապված խնդիրներով:
Միջոցառման նպատակն է հասարակության և երիտասարդության ուշադրությունը հրավիրել գլոբալ սպառնալիքների դեմ պայքարում միջազգային կառույցների հավաքական մոտեցումներին և խնդիրների հնարավոր լուծումներին՝ ՀԱՊԿ կառույցների շրջանակներում:
Միջոցառմանը մասնակցելու համար Ձեզ ընդամենն անհրաժեշտ է՝
1. Անցնել ստորև ներկայացված հղումով և լրացնել դիմումը
http://fs30.formsite.com/consensus/form1/index.html;
2. Ուղարկել Ձեր ռեզյումեն (CV) [email protected] էլ. փոստին
3. Կիսվել միջոցառման մասին տեղեկություններով Ձեր ընկերների հետ
Ուղարկած հայտերի հիման վրա կընտրվի 24 մասնակից, որոնք հնարավորություն կստանան ոչ միայն մանրակրկիտ ուսումնասիրել ՀԱՊԿ-ի գործնեության սկզբունքերը՝ կիսվելով անվտանգության որոլտին վերաբերվող սեփական տեսակետներով այդ ոլորտի մասնագետների հետ, այլ նաև փորձել սեփական ուժերը որոշումներ կայացնողների դերում՝ ստանձնելով ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ներկայացուցչի դերը:
Հայաստանից մասնակիցների բոլոր ծախսերը, կապված տրանսպորտի, բնակության վայրի և սնունդի հետ, հոգում են համաժողովի կազմակերպիչները:
Համաժողովի արդյունքներն ամփոփելուց հետո բոլոր մասնակիցները կստանան անվանական հավաստագրեր:
Ողջունում ենք նաև այլ երկրներից մասնակցության հայտ ներկայացնել ցանկացողներին:
Համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել www.hasarakutyun.am կայքում, «Կոնսենսուս» ՀԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ինչպես նաև կարող եք ուղարկել նամակ [email protected] էլ. հասցեին:

«Կոնսենսուս» հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը