Տնտեսական

17.11.2014 13:28


ԱԺ–ն քննարկում է սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու օրինագիծը

ԱԺ–ն քննարկում է սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու օրինագիծը

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության» մասին օրինագիծը, որով նախատեսվում է մասամբ փոխհատուցել պետբյուջեից շուրջ 31 սահմանամերձ համայնքի բնակիչների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի, հողի հարկի ու գույքահարկի վարձավճարները:

Ինչպես հայտնել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, փոխհատուցման ենթակա ծավալները յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը:

–Այս օրինագծի ընդունումը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող համայնքների բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելուն: Նրանք գտնվում են կյանքին և գույքին սպառնացող մշտական վտանգի տակ, ինչը էականորեն սահմանափակում է սեփական բարեկացությունն ապահովելու նրանց հնարավորությունը,-ասել է Տերտերյանը:

Ինչ վերաբերում է բնափայտով օժանդակությանը, ապա դա կփոխհատուցվի առանձին դրամական աջակցության տեսքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը