Հյուսիսային Կորեայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Ռուսաստան
Հյուսիսկորեական դիվանագիտությունը կրկին ակտիվացել է ռուսաստանյան ուղղությամբ։ Հյուսիսային Կորեան տարվա մեջ արդեն երրորդ անգամ բարձրաստիճան ներկայացուցիչ է ուղարկում ՌԴ. յոթնօրյա այցով այնտեղ կգտնվի Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նախագահության անդամ Ցոյ Ռյոն Խեն։ Փետրվարին Ռուսաստան էր այցելել Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության անդամ Քիմ Յոն Նամը, իսկ հոկտեմբերին՝ ԱԳՆ ղեկավար Լի Սու Յոնը։ Ինչպես նշվել է ռուսաստանյան ԱԳՆ–ում, Ցոյ Ռյոն Խեի այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմանի հարաբերությունների հարցերը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացումը, առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացումը և այլն։
Հյուսիսային Կորեայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Ռուսաստան
Հյուսիսկորեական դիվանագիտությունը կրկին ակտիվացել է ռուսաստանյան ուղղությամբ։ Հյուսիսային Կորեան տարվա մեջ արդեն երրորդ անգամ բարձրաստիճան ներկայացուցիչ է ուղարկում ՌԴ. յոթնօրյա այցով այնտեղ կգտնվի Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նախագահության անդամ Ցոյ Ռյոն Խեն։
Փետրվարին Ռուսաստան էր այցելել Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության անդամ Քիմ Յոն Նամը, իսկ հոկտեմբերին՝ ԱԳՆ ղեկավար Լի Սու Յոնը։
Ինչպես նշվել է ռուսաստանյան ԱԳՆ–ում, Ցոյ Ռյոն Խեի այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմանի հարաբերությունների հարցերը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացումը, առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացումը և այլն։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։