Մինչ այժմ չեն կարողանում մոտենալ խոցված ուղղաթիռին
Zham.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական կողմին մինչ այժմ չի հաջողվում մոտենալ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռին, քանի որ ադրբեջանցիները տարածքը կրակահերթի տակ են պահում: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ վիճակը համեմատաբար կայուն է:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Նախնական տվյալներով՝ երեք օդաչու զոհվել է: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: