Լրահոս

17.11.2014 09:57


Բակո Սահակյանը Ադրբեջանի գործողություններն անվանել է ստոր եւ ապակառուցողական

Բակո Սահակյանը Ադրբեջանի գործողություններն անվանել է ստոր եւ ապակառուցողական

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադառնալով վերջերս ուսումնավարժական թռիչք իրականացնող Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելու միջադեպին` Բակո Սահակյանը Ադրբեջանի գործողություններն անվանել է ստոր եւ ապակառուցողական: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի նման պահվածքը վտանգում է կայունության ու խաղաղության պահպանումը տարածաշրջանում եւ խոչընդոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը:
Բակո Սահակյանն կարեւորել է միջազգային հանրության խիստ եւ հասցեագրված գնահատականի անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանի նման սադրիչ գործողություններն չեն մնալու անպատասխան:

Այս խորագրի վերջին նյութերը