Երկրում ինչ-որ արտառոց բան է կատարվել, շատերը փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ է դա տեղի ունեցել, ինչո՞ւ է նման բան եղել, ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել...
Հիմա ի՞նչ անենք՝ դիմենք միջազգային դատարա՞ն, ո՞ր տերության դռանը չոքենք, որ լուծի մեր հարցը...
Մի խոսքով, տեսնում եմ, որ համացանցային հանրության մի մասը տառապում է, մղկտում է, հեծկլտում է, ոռնում է, եղերամոր պես կաղկանձում է...
Ախր, չեք պատկերացնի, թե ինչ է տեղի ունեցել: Իսկ տեղի է ունեցել այն, որ Եվա Ռիվասը հերթական անգամ վատ արարք է կատարել:
. . .
Քանի դեռ էս ենք, այսպիսին ենք, էնքան ողորմելի ենք, որ մեր քննարկման գլխավոր թեման ռիվասներն են, մենք արժանի ենք լինելու պատմության հետնախորշում հայտնվելու հեռանկարին...
Հայկական հարց
Մի քանի ժամ տանը չէի:
Եկա, մտա ՖԲ եւ...քարացա...
Երկրում ինչ-որ արտառոց բան է կատարվել, շատերը փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ է դա տեղի ունեցել, ինչո՞ւ է նման բան եղել, ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել...
Շատերը, գլուխները պատին տալով, մազերը փետելով, ողբում են....
Ախր, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ...
Հիմա ի՞նչ անենք՝ դիմենք միջազգային դատարա՞ն, ո՞ր տերության դռանը չոքենք, որ լուծի մեր հարցը...
Մի խոսքով, տեսնում եմ, որ համացանցային հանրության մի մասը տառապում է, մղկտում է, հեծկլտում է, ոռնում է, եղերամոր պես կաղկանձում է...
Ախր, չեք պատկերացնի, թե ինչ է տեղի ունեցել: Իսկ տեղի է ունեցել այն, որ Եվա Ռիվասը հերթական անգամ վատ արարք է կատարել:
. . .
Քանի դեռ էս ենք, այսպիսին ենք, էնքան ողորմելի ենք, որ մեր քննարկման գլխավոր թեման ռիվասներն են, մենք արժանի ենք լինելու պատմության հետնախորշում հայտնվելու հեռանկարին...
Կիմա Եղիազարյան
https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/729465150475302?comment_id=729477600474057¬if_t=like