Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:
«Ձեր հարուստ և ինքնատիպ ստեղծագործական ժառանգությունը վաղուց արդեն հայ երաժշտարվեստի գանձարանի մասն է կազմում: Ձեր երաժշտությունը, մասնավորապես՝ երգերը, լայն և արժանի ժողովրդականություն են բերել Ձեզ: Դուք այն երջանիկներից եք, ում երգերը մեր ժողովրդի մի քանի սերունդների շուրթերին են:
Բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժական և հասարակական գործունեությունը:
Շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,-ասված է շնորհավորական ուղերձում:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին