Լրահոս

16.11.2014 00:38


«Մանկական եվրատեսիլ-2014»-ում Հայաստանը 3–րդ տեղը զբաղեցրեց (տեսանյութ)

«Մանկական եվրատեսիլ-2014»-ում Հայաստանը 3–րդ տեղը զբաղեցրեց (տեսանյութ)

Քիչ առաջ Մալթայում ավարտվել է «Մանկական եվրատեսիլ-2014» երգի մրցույթը, որին մասնակցում էր 16 երկիր։ Հաղթող է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչը։ Ընդամենը մեկ միավորով Հայաստանից առաջ է եղել Բուլղարիան։

Իսկ Հայաստանը ներկայացնող Բեթին՝ իր «Արևի մարդիկ» երգով, զբաղեցրել է 3–րդ տեղը։ Ի դեպ, նա հանդես է եկել 39 աստիճան ջերմությամբ։

Մինչ մրցույթի մեկնարկը «Եվրատեսիլում» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր. «Մեր գլխավոր Արև-Բեթին մրսել է և ջերմություն ունի, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք այդ, և հավատում ենք մեր երեխաների երազանքին: Խնդրում եմ ձեզ խիստ չդատել և ուղղակի աջակցել մեզ ձեր բարի լիցքերով, խոսքերով, քվեարկությամբ»:

Իսկ անձամբ Բեթին գրել էր, որ, միևնույն է, բարձրանալու է բեմ, և երգելու է. «39 աստիճան ջերմությունն ինձ չի վախեցնի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը