Ռուսաստանը չի հանձնի Յանուկովիչին և նրա ընտանիքի անդամներին
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նրա ընտանիքի անդամները չեն հանձնվելու քրեական հետապնդման համար։ Այս մասին այսօր հայտնել է «Ինտերֆաքս»–ի իրավապահ մարմինների աղբյուրը։ «Հնարավորությունը, որ հայր և որդի Յանուկովիչները, ինչպես նաև Ուկրաինայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները կհայտնվեն նոր իշխանությունների վերահսկողության տակ, գրեթե զրոյական է։ Ոչ մի օրինական նախապայման չկա նրանց արտահանձնելու համար», – ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքերով՝ զգալի փաստարկ է այս հարցում հանդիսանում Ինտերպոլի հրաժարումը նրանց հետախուզության մեջ հայտարարված հանցագործների ցանկ ներառելուց։
Ռուսաստանը չի հանձնի Յանուկովիչին և նրա ընտանիքի անդամներին
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նրա ընտանիքի անդամները չեն հանձնվելու քրեական հետապնդման համար։ Այս մասին այսօր հայտնել է «Ինտերֆաքս»–ի իրավապահ մարմինների աղբյուրը։
«Հնարավորությունը, որ հայր և որդի Յանուկովիչները, ինչպես նաև Ուկրաինայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները կհայտնվեն նոր իշխանությունների վերահսկողության տակ, գրեթե զրոյական է։ Ոչ մի օրինական նախապայման չկա նրանց արտահանձնելու համար», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքերով՝ զգալի փաստարկ է այս հարցում հանդիսանում Ինտերպոլի հրաժարումը նրանց հետախուզության մեջ հայտարարված հանցագործների ցանկ ներառելուց։