ԱՄՆ ԶՈւ շտաբների ղեկավարների կոմիտեի ներկայացուցիչը ժամանել է Բաղդադ
ԱՄՆ ԶՈւ շտաբների ղեկավարների կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Մարթին Դեմփսին այսօր՝ նոյեմբերի 15-ին, չհայտարարված այցով ժամանել է Իրաք։ Այս մասին հաղորդել է «Reuters» գործակալությունը։ Համաձայն այդ տվյալների՝ Դեմփսին մտադիր է երկրի ղեկավարների հետ Բաղդադում քննարկել «Իսլամական պետության» դեմ պայքարի ընդլայնմանն աջակցելու հարցերը։ Ավելի վաղ Դեմփսին հնարավոր է համարել Իրաք ուղղել ոչ մեծ թվով ամերիկյան զինծառայողներ, որոնք կմասնակցեն ԻՊ դեմ իրաքյան զորքերի գործողություններին։ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելն էլ հաստատել էր, որ ԱՄՆ–ը մտադիր չէ Իրաք ցամաքային զորքեր ուղղել։
ԱՄՆ ԶՈւ շտաբների ղեկավարների կոմիտեի ներկայացուցիչը ժամանել է Բաղդադ
ԱՄՆ ԶՈւ շտաբների ղեկավարների կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Մարթին Դեմփսին այսօր՝ նոյեմբերի 15-ին, չհայտարարված այցով ժամանել է Իրաք։ Այս մասին հաղորդել է «Reuters» գործակալությունը։
Համաձայն այդ տվյալների՝ Դեմփսին մտադիր է երկրի ղեկավարների հետ Բաղդադում քննարկել «Իսլամական պետության» դեմ պայքարի ընդլայնմանն աջակցելու հարցերը։
Ավելի վաղ Դեմփսին հնարավոր է համարել Իրաք ուղղել ոչ մեծ թվով ամերիկյան զինծառայողներ, որոնք կմասնակցեն ԻՊ դեմ իրաքյան զորքերի գործողություններին։
Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելն էլ հաստատել էր, որ ԱՄՆ–ը մտադիր չէ Իրաք ցամաքային զորքեր ուղղել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։