Քաղաքական

15.11.2014 14:04


Փայլակ Հայրապետյանը դիմել է Գևորգ Կոստանյանին, որ Տիգրան Սարգսյանին և Կճոյանին կանչեն հարցաքննության

Փայլակ Հայրապետյանը դիմել է Գևորգ Կոստանյանին, որ Տիգրան Սարգսյանին և Կճոյանին կանչեն հարցաքննության

Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որպեսզի օֆշորային սկանդալի գործով նախկին վարչապետ, ներկայումս՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին եւ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հրավիրեն հարցաքննության: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը, եւ ավելացրեց, որ առերեսումը լարված է անցել:

«Բա՜, դա իրենց ձեռքի գործն է: Փողերը վերցրել, փախել գնացել են: Դրա պատասխանն ո՞վ պետք է տա: Այդ ամենը նախկին վարչապետի միջնորդությամբ է եղել՝ փողերը բաց թողելը: Հիմա 12 միլիոն չէ, 12 դոլար գնացեք բանկից դուրս գրելու: Տեսնեմ՝ կարո՞ղ եք դուրս գրել»,- ասաց նա:

Մինչ այդ, անդրադառնալով Կճոյանի մեղավորությանը, Փ. Հայրապետյանն ասել էր. «Կճոյանի հիմնական մեղքն այն է, որ նա ամբողջ օրն օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանի տանը «քցած» էր: Բացի այդ, Աշոտ Սուքիասյանի բացած ձեռնարկություններում Կճոյանի անունը կա: Երրորդ՝ Կճոյանն Աշոտ Սուքիասյանի հետ 18 օրով գնաց Կիպրոս` օֆշորային գոտի: Ես եմ նրանց ճանապարհել»:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը