Օրենսդրական փոփոխություններ՝ պայմանավորված ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությամբ
Եվրասիական տնտեսական միության հետ անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետևանքներ: Օրենսդրական դաշտի փոփոխությունները վերաբերում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշներին, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և ապրանքների գրանցմանը: Ոլորտի փոփոխությունների վերաբերյալ տեղեկացվածություն ապահովելու և հայաստանյան արտահանողների մուտքը ԵՏՄ անդամ երկրների շուկաներ հեշտացնելու նպատակով Ձեզ ենք ներկայացնում այն իրավական ակտերը, որոնց ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ:
Իրավական ակտերին ծանոթացեք՝ հետևելով ստորև ներկայացված հղումներին՝

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սննդամթերքի և սննդային միջավայրերի հետ շփման համար նախատեսված՝ պոլիմերային և այլ նյութերից պատրաստված արտադրանքին ու նյութերին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N1211-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Պարենային հումքի արտադրության ժամանակ կենդանական ծագում ունեցող սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների առավելագույն մնացորդային մակարդակները հաստատելու մասին» N1207-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջները, սննդամթերքի անվտանգության և սննդային արժեքին ներկայացվող պահանջները, միասնական սանիտարական պահանջներով սահմանված ապրանքների ցանկը, պահածոյացված սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները, ձկան, խեցգետնակերպերի, փափկամորթերի, երկկենցաղների, սողունների և դրանց վերամշակման մթերքների անվտանգության մակաբուծական ցուցանիշները հաստատելու մասին» N1237-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի՝ պետական գրանցման վկայականի ձևը և այն տալու կարգը, պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին» N1208-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական միջոցառումների համարժեքության ճանաչման և ռիսկի գնահատման կարգը հաստատելու մասին» N1206-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի «Կենսաբանական ակտիվ հավելումների ցանկը, թույլատրելի մակարդակները, դրանց արտադրության մեջ օգտագործվող վիտամինների ձևերը և արգելված բույսերի ցանկը հաստատելու մասին» N1210-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սննդամթերքում ցեզիում-137 և ստրոնցիում-90 ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակները հաստատելու մասին» N1209-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների, Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառման, Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների և երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգերը հաստատելու մասին» N1228-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու մասին» N1205-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի «Հանքային ջրերին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N1213-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի «Շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N1240-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին և Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը և անասնաբուժական վերահսկողության իրականացման ժամանակ ընդունվող ակտերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N1230-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանվող կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ընթացակարգը հաստատելու մասին» N1238-Ն որոշում։