Լրահոս

15.11.2014 13:36


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 14-ին, ժամը 09.15-ին, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 04.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սողոմոն Տարոնցու և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 23.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում` «Այրարատ» տոնավաճառի դիմաց, վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը բուժօգնություն է ստացել շտապօգնության կողմից:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 40-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21102»-ի վարորդը, 4 ուղևորները, «Լեքսուս»-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, երեկոյան, հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել նաև «ՎԱԶ-21102»-ի 10-ամյա ուղևորուհին:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2.5 կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա Ջի» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ 3110»-ի ուղևորուհին «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 07.05-ին, Գյումրիի Խանջյան փողոցի թիվ 6 հասցեի դիմաց «Մերսեդես Բենց 230» մակնիշի ավտոմեքենա է բախվել բետոնյա սյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը