Լրահոս

15.11.2014 13:22


Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 7000 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող «ՄԻ-24» ուղղաթիռը:

Այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահում վերահսկողության տակ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը