Լրահոս

15.11.2014 11:42


Հայկական կողմին դեռ չի հաջողվում մոտենալ խոցված ուղղաթիռին

Հայկական կողմին դեռ չի հաջողվում մոտենալ խոցված ուղղաթիռին

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը zham.am–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայկական կողմին դեռ չի հաջողվում մոտենալ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռին, քանի որ հակառակորդը տարածքը կրակահերթի տակ է պահում: Հովհաննիսյանը նշեց նաև, որ այս գիշեր էլ հակառակորդը կրակել է, բայց վիճակը համեմատաբար կայուն է:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Նախնական տվյալներով՝ երեք օդաչու զոհվել է:

Այս խորագրի վերջին նյութերը