«Զվարթնոցում» բացվել է հուշարձանի տարածքից գտնված ճարտարապետական բեկորների բացօթյա ցուցահանդես
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպվել է «Ճարտարապետական բեկորների բացօթյա ցուցադրություն»: Ներկայացվել է հուշարձանի տարածքից հայտնաբերված ճարտարապետական հիսուն` քանդակազարդ, առաջին աստիճանի թմբկապատի արտաքին քանդակագոտու և քիվի վերնասալի բեկորներ: Նախորդներից այս ցուցադրությունն առանձնանում է նյութի ընտրությամբ` հատուկ ուշադրություն է դարձվել զարդաքանդակների ներկայացմանը: 20-ից ավելի բեկորներ ցուցադրվում են առաջին անգամ:
Ցուցադրված ճարտարապետական բեկորները հետագայում նախատեսվում է ներկայացնել պատվանդանների վրա: Հիշեցնենք, որ հուշարձանի տարածքում առաջին անգամ բացօթյա ցուցադրություն է կազմակերպվել ավելի քան 70 տարի առաջ, երբ ճարտարապետ Լ. Սադոյանը և հնագետ-պատմաբան Կ. Ղաֆադարյանը Զվարթնոցի շրջակա գյուղերից հավաքել և տաճարի հրապարակ են տեղեփոխել հուշարձանի բեկորները: Ճարտարապետական բեկորների բացօթյա ցուցադրության ներկայացումը շարունակել է ճարտարապետ Գառնիկ Թորամանյանը:
«Զվարթնոցում» բացվել է հուշարձանի տարածքից գտնված ճարտարապետական բեկորների բացօթյա ցուցահանդես
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպվել է «Ճարտարապետական բեկորների բացօթյա ցուցադրություն»: Ներկայացվել է հուշարձանի տարածքից հայտնաբերված ճարտարապետական հիսուն` քանդակազարդ, առաջին աստիճանի թմբկապատի արտաքին քանդակագոտու և քիվի վերնասալի բեկորներ: Նախորդներից այս ցուցադրությունն առանձնանում է նյութի ընտրությամբ` հատուկ ուշադրություն է դարձվել զարդաքանդակների ներկայացմանը: 20-ից ավելի բեկորներ ցուցադրվում են առաջին անգամ:
Ցուցադրված ճարտարապետական բեկորները հետագայում նախատեսվում է ներկայացնել պատվանդանների վրա:
Հիշեցնենք, որ հուշարձանի տարածքում առաջին անգամ բացօթյա ցուցադրություն է կազմակերպվել ավելի քան 70 տարի առաջ, երբ ճարտարապետ Լ. Սադոյանը և հնագետ-պատմաբան Կ. Ղաֆադարյանը Զվարթնոցի շրջակա գյուղերից հավաքել և տաճարի հրապարակ են տեղեփոխել հուշարձանի բեկորները: Ճարտարապետական բեկորների բացօթյա ցուցադրության ներկայացումը շարունակել է ճարտարապետ Գառնիկ Թորամանյանը: