Աշխարհ

15.11.2014 10:08


Ուրուգվայի նախագահը հրաժարվել է վաճառել իր «Բզեզը» 1 մլն դոլարով

Ուրուգվայի նախագահը հրաժարվել է վաճառել իր «Բզեզը» 1 մլն դոլարով

Lenta.ru-ն, հղում անելով «Noticias24»-ին, հայտնում է, որ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հրաժարվել է իր հին «Volkswagen Beetle»-ը 1 միլիոն դոլարով վաճառել արաբ շեյխին:

Մուխիկան ասել է, որ երբեք չի վաճառի մեքենան՝ նշելով, որ այս որոշումը պայմանավորված է ընկերներին չվիրավորելու ցանկությամբ։ Ուրուգվայի նախագահին «Volkswagen Beetle»-ը նվիրել են նրա ընկերները:

Խոսքը 1987թ-ի արտադրության «Բզեզի» մասին է, որը գնելու ցանկություն է հայտնել անհայտ շեյխը: Հիշեցնենք, որ Մուխիկան իր ամեն աշխատավարձի 90%-ը փոխանցում է բարեգործական հիմնադրամներին։ Դրա, ինչպես նաև իր համեստության համար նրան անվանում են «աշխարհի ամենաաղքատ նախագահ»:

Այս խորագրի վերջին նյութերը