Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը բավականին լարված ստացվեց: Մեր ընտրանին նվազագույն հաշվով զիջեց պորտուգալացիներին: Առաջին խաղակեսն անցավ պորտուգալացիների որոշակի առավելությամբ: Չնայած դրան՝ Հայաստանի հավաքականը նույնպես ունեցավ գոլ խփելու հնարավորություններ: Հենրիխ Մխիթարյանի իրացրած տուգանայինից և Կամո Հովհաննիսյանի հարվածներից հետո հուսալի խաղաց պորտուգալացիների դարպասապահ Ռուի Պատրիսիուն: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսը սկսվեց պորտուգալացիների գրոհներով: Հանդիպման 72-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց տանտերերին: Չնայած խաղավերջում գոլ խփելու հնարավորություններ ունեցան փոխարինման մտած Արթուր Սարկիսովը և Մարկոս Պիզելլին, սակայն հանդիպումն այդպես էլ ավարտվեց պորտուգալացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Պորտուգալիա-Հայաստան՝ 1:0 (տեսանյութ)