Աշխարհ

14.11.2014 16:26


Յացենյուկ. «2016–ից շուտ Ուկրաինայում տնտեսական աճ չի գրանցվի»

Յացենյուկ. «2016–ից շուտ Ուկրաինայում տնտեսական աճ չի գրանցվի»

Ուկրաինայում տնտեսական աճ 2016–ից շուտ հնարավոր չէ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է երկրի վարչապետ, «Ազգային ճակատի» առաջնորդ Արսենի Յացենյուկը։
«Տնտեսական աճը հնարավոր է 2016–ից ոչ շուտ։ Այդպիսի աճի ձևավորման համար անհրաժեշտ է ընդունել տնտեսական բարեփոխումների փաթեթ՝ մշակված Կառավարության կողմից», – ասել է նա։
Յացենյուկն ընդգծել է, որ առաջին հերթին Գերագույն ռադայի նոր կազմին անհրաժեշտ է ընդունել 2015 թվականի պետական բյուջեն, «բյուջետային ապակենտրոնացումը և հարկային բարեփոխումները»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը