Սոցիալական բողոքի ակցիաները Հռոմում սկսվել են անկարգություններից
Հռոմում սոցիալական բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարներն Էկոնոմիկայի նախարարության ուղղությամբ ձվեր և պայթուցիկներ են շպրտել։ Այս մասին հաղորդում է տեղական ԶԼՄ–ն։ Իրավապահ մարմինները բերվել են ամբողջական պատրաստվածության. հետագա բախումները չեն բացառվում։ Կառավարության քաղաքականության դեմ «սոցիալական գործադուլ» հայտարարելու կապակցությամբ ծանր օր է սպասվում։ Բացի Հռոմից, որտեղ միանգամից մի քանի բողոքի ցույց է նախատեսված, բողոքի ցույց է անցկացվում Իտալիայի ևս 20 քաղաքում։ Իշխանությունները մտահոգված են, որ ցուցարարների շարքերում կարող են հայտնվել ծայրահեղական տրամադրված երիտասարդներ, որոնք կարող են սադրիչ գործողություններ իրականացնել։ Խոշոր ցույց է մեկնարկել Միլանում՝ կենտրոնական հրապարակում, որտեղ սպասվում են արհմիությունների առաջնորդների ելույթները։ Վերջին շաբաթներին Իտալիայում զգալիորեն սրվել է սոցիալական լարվածությունն արհմիությունների և Կառավարության բաց հակամարտության համապատկերին։
Սոցիալական բողոքի ակցիաները Հռոմում սկսվել են անկարգություններից
Հռոմում սոցիալական բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարներն Էկոնոմիկայի նախարարության ուղղությամբ ձվեր և պայթուցիկներ են շպրտել։ Այս մասին հաղորդում է տեղական ԶԼՄ–ն։ Իրավապահ մարմինները բերվել են ամբողջական պատրաստվածության. հետագա բախումները չեն բացառվում։
Կառավարության քաղաքականության դեմ «սոցիալական գործադուլ» հայտարարելու կապակցությամբ ծանր օր է սպասվում։
Բացի Հռոմից, որտեղ միանգամից մի քանի բողոքի ցույց է նախատեսված, բողոքի ցույց է անցկացվում Իտալիայի ևս 20 քաղաքում։ Իշխանությունները մտահոգված են, որ ցուցարարների շարքերում կարող են հայտնվել ծայրահեղական տրամադրված երիտասարդներ, որոնք կարող են սադրիչ գործողություններ իրականացնել։
Խոշոր ցույց է մեկնարկել Միլանում՝ կենտրոնական հրապարակում, որտեղ սպասվում են արհմիությունների առաջնորդների ելույթները։
Վերջին շաբաթներին Իտալիայում զգալիորեն սրվել է սոցիալական լարվածությունն արհմիությունների և Կառավարության բաց հակամարտության համապատկերին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։