Լրահոս

14.11.2014 15:20


Ֆրանսուհուն կփոխհատուցեն Թուրքիայում բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկելու համար

Ֆրանսուհուն կփոխհատուցեն Թուրքիայում բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկելու համար

Թուրքական դատարանը վճռել է փոխհատուցել Ֆրանսիայի քաղաքացի Էլիզ Մարիանն Քուվերին, որը նախորդ տարի Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ երկու շաբաթ գտնվել է կալանքում։ Այս մասին հայտնում է «Hurriyet» թերթը։
Սորբոնի համալսարանի ուսանողուհի Քուվերը 2013 թվականի հունիսին մարդու իրավունքների թուրքական ասոցիացիայում ստաժավորում էր անցնում։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել ստամբուլյան Թաքսիմ թաղամասում՝ ընդդիմադիր Սոցիալիստական ժողովրդական կուսակցության գլխավոր գրասենյակից, որտեղ աղջիկը թաքնվում էր ոստիկանների կողմից կիրառված արցունքաբեր գազից։ Քուվերը կալանքի մեջ էր 14 օր դատարանի՝ իրեն արտաքսելու վճռի պատճառով։
Ֆրանսուհին հաջողությամբ վիճարկել է արտաքսման վճիռը, իսկ հետո դատարան հայց է ներկայացրել պատճառած բարոյական վնասի փոխհատուցման համար (մոտ 23 հազար դոլարի չափով)։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը