Լրահոս

14.11.2014 14:34


ՀՊՄՀ-ում բացվեց «Նաիրի» ինժեներական լաբորատորիա

ՀՊՄՀ-ում բացվեց «Նաիրի» ինժեներական լաբորատորիա

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանում բացվեց «Նաիրի» ինժեներական լաբորատորիա, որտեղ պետք է պատրաստվեն մասնագետներ՝ դպրոցների ինժեներեկան խմբակներում դասավանդման համար: Միաժամանակ լաբորատորիան կդառնա նոր ծրագրերի կազմման և մեթոդաբանական ձեռնարկների մշակման ժամանակակից կենտրոն։

Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում այսօր դասավանդվում են Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում և ռոբոտատեխնիկա, դպրոցական ռոբոտաշինության հիմունքներ և ծրագրային կառավարման հաստոցներ առարկաները, որոնց գործնական լաբորատոր պարապմունքներն այսուհետ կանցկացվեն «Նաիրի» լաբորատորիայում: Նոր լաբորատորիան կնպաստի դպրոցներում նոր, առավել բարձ րորակի տեխնոլոգիական կրթություն մատուցող մանկավարժների պատրաստմանը:

«Նաիրի» համընկերությունը ստեղծվել է հայաստանյան տեխնոլոգիական մի քանի ընկերությունների գործընկերությամբ՝ հիմք դնելով Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական նոր հարթակի: Այն կրություն և բիզնես համագործացության հաջող օրինակ է և ուղղված է կրթելու ժամանակակից տեխնոլոգիական հմուտ աշխատուժ, որը բավարարում է աշխատանքային շուկայի ներկա պահանջներին, պատրաստ առաջարկելու արդյունաբերության մեջ առկա խնդիրների լուծումներ։

«Նաիրի համընկերության կրթական ծրագրերն և լաբորատորիաները նպատակ ունեն դպրոցականների նուղղորդել դեպի տեխնիկական ոլորտներ՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն և ինդուստրիալ ավտոմատացում։ Ծրագրերը հիմնված են գործնական առաջադրանքների վրա և խթանում են ստեղծագործ մտածելակերպը՝ աշակերտներին դեռ վաղ տարիքից սովորեցնելով թիմային աշխատանքին և համագործակցությանը։ Դրանք կառուցված են ուսուցման առաջատար մեթոդաբանության և գործիքների վրա և երեխաներին հնարավորություն են տալիս յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքները, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքները։

Այս խորագրի վերջին նյութերը