Լրահոս

14.11.2014 20:29


Արգենտինայի դատարանը Ջասթին Բիբերին հարցաքննության է կանչել

Արգենտինայի դատարանը Ջասթին Բիբերին հարցաքննության է կանչել

Արգենտինայի դատարանը հայտնի երգիչ Ջասթին Բիբերին կանչել է հարցաքննության։ Այս մասին հայտնում է «TMZ»-ն։

Բիբերը դատարանում պետք է պատասխանի Բուենոս-Այրեսի ակումբներից մեկում իր թիկնապահների և լուսանկարչի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հարցերին։ Բիբերը մեղադրվում է ծեծկռտուքը հրահրելու և լուսնկարչին հարվածելու հրահանգ տալու համար։

Բիբերի մեղավորությունն ապացուցվելու դեպքում երգչին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում։

Այս խորագրի վերջին նյութերը