ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօրվա ճեպազրույցներին իր տարակուսանքն է հայտնել, թե ինչու են 12 կետերի մասին խոսելիս «քառյակի» փոխարեն «եռյակի» մասին հիշատակում։
–Այդ 12 առաջարկությունների ճնշող մեծամասնությունը «քառյակի՛» ներկայացուցիչներից մեկ քաղաքական ուժի կողմից է եղել, որը հիմա չկա «եռյակում»։ Այսինքն, Դաշնակցությո՛ւնն է հիմնականում դրա հեղինակը եղել։ Նորից եմ կրկնում՝ 12 կետերի պարագայում մենք գործ ունենք «քառյակի» հետ։ Ցանկացած ժամանակ թող «քառյակով» միասնական հայատարություն անեն, որ՝ մենք պատրաստ ենք քննարկումները շարունակել, և պայմանավորվենք օրվա և ժամի մասին,–ընդգծել է Վ. Բաղդասարյանը։
«Քառյակի» հետ այդ քննարկումները, Վ. Բաղդասարյանի խոսքերով, կարող են պարբերաբար կազմակերպվել։
–Մասնագետներ էլ կհրավիրենք, նաև մասնագիտական քննարկումներ կանցկացնենք։ Երբ որ լինի «քառյակի» հայտարարությունը և ցանկությունը, մենք պատրաստ ենք բոլոր կետերի շուրջ կազմակերպել մասնագիտական քննարկումներ ևս մեկ անգամ։ Եվ բազմիցս կարող ենք կազմակերպել դրանք, որովհետև որևէ մի անգամ մենք չենք խուսափել այդ քննարկումներից,–հավելել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Վահրամ Բաղդասարյանը ՀՅԴ–ի «թասիբին» կանգնեց

7or.am