ՀՀԿ–ն բացառո՞ւմ է արտահերթ ընտրությունները և սահմանադրական հանրաքվեն չեղյալ հայտարարելը
ԱԺ այսօրվա ճեպազրույցներում «7օր»–ի թղթակիցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվել է՝ բացառո՞ւմ են 2015թ. արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների անցկացումը և սահմանադրական հանրաքվեն չեղյալ հայտարարելը։
–Արտահերթ ընտրությունների հիմքեր չեմ տեսնում։ Չեմ ցանկանում քաղաքականության մեջ բացառումներով խոսել, բայց ասում եմ՝ նաև շատ քաղաքական ուժեր պատրաստվում են 2017թ. խորհրդարանական ընտրություններին,–պատասխանել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նա նշել է, որ մինչ այդ պետք է լինեն հանրային քննարկումներ և լսումներ։
–Մենք ցանկանում ենք, որ հանրությունը լավ ընկալի, թե ինչ ենք մենք առաջարկում սահմանադրական փոփոխություններով։ Ասում եմ՝ առայժմ դրա հիմքերը չկան, բայց դրվում է հանրային քննարկումների, որպեսզի հանրությունը լավ տեղյակ լինի, և նաև քաղաքական կոնսոլիդացիայի խնդիր կա։ Քաղաքական ուժերը, հանրությունը դրան մեկ–երկու ամիս հետո կտան իրենց պատասխանները, և մենք նորից կանդրադառնանք այդ թեմային,–ասել է Վ. Բաղդասարյանը։

7or.am