Լրահոս

14.11.2014 13:42


Վարդան Դևրիկյան. «Ադրբեջանը ցամաքային պատերազմում տանուլ տալով՝ որոշեց այդ պատերազմը տեղափոխել օդ»

Վարդան Դևրիկյան. «Ադրբեջանը ցամաքային պատերազմում տանուլ տալով՝ որոշեց այդ պատերազմը տեղափոխել օդ»

Այսօրվա ասուլիսին «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով արցախյան հակամարտությանը՝ ընդգծել է՝ Ադրբեջանի կողմից անգրագիտություն է արցախյան տարածքներն իրենցը համարելը։
ԵԿՄ անդամ Վարդան Դևրիկյանն էլ, որը նաև Արցախյան պատերազմի մասնակից է և ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, ասել է. «Ադրբեջանի այս քայլին նպաստեցին հուլիս-օգոստոսյան մեր փայլուն պատասխանները: Այսինքն, Ադրբեջանը ցամաքային պատերազմում տանուլ տալով՝ որոշեց այդ պատերազմը տեղափոխել օդ», – ապա հավելել է, որ երկրի զինվորական հրամանատարությունը պետք է պատասխան տա։

Այս խորագրի վերջին նյութերը