Ջեն Փսակի. «Անհրաժեշտ է կրկնապատկել ԼՂ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ջանքերը»
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Փսակին, խոսելով ադրբենջացիների կողմից խոցված «ՄԻ 24» ուղղաթիռի մասին, կոչ է արել արցախյան հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Փսակին նաև ցավակցություն է հայտնել սադրանքից տուժածների հարազատներին։
«Այս միջադեպը հերթական անգամ հիշեցնում է այն մասին, որ անհրաժեշտ է կրկնապատկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ջանքերը, նվազեցնելու լարվածությունը և պահպանելու հրադադարը», - ասել է նա։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարը նշել է նաև, որ «հակահարվածները, նոր բռնությունը, լարվածության սրումը չեն օգնում» խնդրի խաղաղ լուծմանը։
Ջեն Փսակի. «Անհրաժեշտ է կրկնապատկել ԼՂ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ջանքերը»
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Փսակին, խոսելով ադրբենջացիների կողմից խոցված «ՄԻ 24» ուղղաթիռի մասին, կոչ է արել արցախյան հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Փսակին նաև ցավակցություն է հայտնել սադրանքից տուժածների հարազատներին։
«Այս միջադեպը հերթական անգամ հիշեցնում է այն մասին, որ անհրաժեշտ է կրկնապատկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ջանքերը, նվազեցնելու լարվածությունը և պահպանելու հրադադարը», - ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարը նշել է նաև, որ «հակահարվածները, նոր բռնությունը, լարվածության սրումը չեն օգնում» խնդրի խաղաղ լուծմանը։