Լևոն Զուրաբյան. «Պետք է խոստովանենք, որ «եռյակի» հրավիրած հանրահավաքները շատ ավելի հզոր են» (տեսանյութ)
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ ճեպազրույցների ժամին ընդգծել է, որ իրենց մոտեցումն է՝ ինչ անում են, պետք է անեն երեքով։
–Պետք է խոստովանենք, որ այն հանրահավաքները, որոնք տեղի են ունենում ԲՀԿ–ի և «Ժառանգության» մասնակցությամբ, այսինքն՝ այն հանրահավաքները, որոնք կազմակերպում ենք «եռյակով», շատ ավելի հզոր են, շատ ավելի բազմամարդ են և շատ ավելի արդյունավետ են՝ իշխանությունների վրա ճնշում գործադրելու և մեր հարցերը լուծելու առումով։ Իհարկե, կարելի է միայնակ հանրահավաքներ անել, բայց պետք է հասկանալ, թե որն է այդ հանրահավաքների արդյունավետությունը,–ասել է Լ. Զուրաբյանը։
Նա հավելել է, որ այսօր «եռյակի» բոլոր ուժերն էլ հասկանում են՝ հաջորդը պետք է լինի վճռական գործողությունների հանրահավաք, որին կարող են հետևել և՛ շուրջօրյա հանրահաքները, և՛ կառավարական շենքերի պիկետավորումը։
–Այսինքն, բոլոր այն քայլերը, որոնք պետք է առաջացնեն իշխանության «պարալիչ», գիտակցում, որ երկիրը նման ձևով կառավարել հնարավոր չէ, և պետք է ստիպել իշխանություններին գնալ արդեն լուրջ քայլերի,–նշել է Լ. Զուրաբյանը։

7or.am