Քաղաքական

14.11.2014 12:37


Ռուբեն Հակոբյան. «Շտաբները լրացուցիչ գործոն կլինեն զանգվածային միջոցառումներ կազմակերպելու համար»

Ռուբեն Հակոբյան. «Շտաբները լրացուցիչ գործոն կլինեն զանգվածային միջոցառումներ կազմակերպելու համար»

ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է համաժողովրդական շտաբների ձևավորմանը՝ նշելով, որ այդ գործընթացն արդեն սկսվել է. որոշ մարզերում բացվել են, իսկ որոշ մարզերում դեռ պետք է բացվեն այդ գրասենյակները։

–Բավականին ռիթմիկ, դինամիկ զարգացման փուլում է այդ գործընթացը, և առաջիկայում այդ շտաբներն աշխարհագրորեն կտեղակայվեն այլ մարզերում ևս,–ասել է նա՝ հավելելով, որ հակադրություն չի տեսնում շտաբներ ձևավորելու և հանրահավաքներ հրավիրելու մեջ։

–Արհեստական է այդ հակադրությունը, քանի որ այդ շտաբները լրացուցիչ գործոն կլինեն զանգվածային միջոցառումներ կազմակերպելու համար։ Մենք չենք հրաժարվել առաջիկայում հանրահավաք անցկացնելուց, բայց ամեն հանրահավաք իր ուղերձը պետք է պարունակի,–նշել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը