Ճապոնիայում օրենք է ընդունվել ահաբեկիչներին աջակցելու համար ազատազրկման մասին
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատն այսօր նոր օրենք է հաստատել, որը խստացնում է երկրում պատիժը ահաբեկիչներին և ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու, մասնավորապես՝ դրանց անդամներին ապաստան տալու դեպքում։ Դեկտեմբերից նման գործողությունները պատժվելու են 10 տարվա ազատազրկմամբ, ինչպես նաև 10 մլն իեն (86. 200 դոլար) տուգանքով: Ահաբեկչությանն աջակցելը ենթադրում է զենքի վաճառք անօրինական զինված խմբավորումներին, ինչպես նաև նրանց «հող, շենք, ապրանք և ծառայություն» տրամադրելը։ Մինչ այս Ճապոնիայում գործող օրենսդրությունն արգելում էր միայն ֆինանսական աջակցությունն ահաբեկչական կազմակերպություններին, ինչի համար Տոկիոն մշտապես ենթարկվում էր քննադատության արտերկրից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։