Լրահոս

14.11.2014 11:29


Արգենտինան սադրանք է համարել բրիտանական զորավարժությունները Հարավային Ատլանտիկայի վիճելի կղզիների մոտ

Արգենտինան սադրանք է համարել բրիտանական զորավարժությունները Հարավային Ատլանտիկայի վիճելի կղզիների մոտ

Արգենտինան հերթական սադրանքն է համարում բրիտանական զորավարժությունները Հարավային Ատլանտիկայում՝ վիճելի Ֆոլկլենդյան կղզիների մոտ, որոնք 1982 թվականին դարձել են զինված բախման պատճառ։
«Արգենտինան դատապարտում է ռազմածովային զորավարժանքների անցկացումը նրան պատկանող տարածքում՝ անօրինական օկուպացված Մեծ Բրիտանիայի կողմից», – նշվում է նախօրեին հարավամերիկյան հանրապետության արտաքին գերատեսչության կողմից տարածած հայտարարությունում։
Արգենտինյան իշխանությունները նման հայտարարությամբ են հանդես եկել այն բանից հետո, երբ հայտնի դարձան բրիտանական մանևրների մանրամասները վիճելի տարածքում, որտեղ ժամանել է պարեկային նավ «Այրոն Դյուկը» և ավելի քան 136 ական բաց թողել։ Ինչպես նշվում է, այնտեղ գործարկվել է նաև բրիտանական հետևակի ստորաբաժանում։ Զորավարժությունների հետ կապված՝ Արգենտինայի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելության ղեկավարը, որին հանձնվել է բողոքի համապատասխան նոտա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը