Աշխարհ

14.11.2014 11:03


Քեմերոնը չի բացառել ՌԴ դեմ պատժամիջոցների ոչ չեղարկումը, ոչ էլ ընդլայնումը

Քեմերոնը չի բացառել ՌԴ դեմ պատժամիջոցների ոչ չեղարկումը, ոչ էլ ընդլայնումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը կամ ընդլայնումը կախված են նրա դիրքորոշումից ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Այդպիսի ելույթով է նա հանդես եկել այսօր Ավստրալիայում կայացած ասուլիսին։
«Bloomberg» գործակալության տվյալներով՝ ՌԴ դեմ ԵՄ նոր պատժամիջոցների հարցում ԵՄ երկրները բաժանվել են իրենց կարծիքներով։ Նշվում է, որ Մոսկվայի կոշտ ճնշման կողմնակիցներն են Մեծ Բրիտանիան և Լեհաստանը։ Հունգարիան, Սլովակիան, Հունաստանը և Կիպրոսն անհրաժեշտ են համարում սահմանափակվել ԵՄ մուտքի արգելք ունեցող անձանց սև ցուցակի ընդլայնմամբ։ Դե, իսկ Բելգիան, Իռլանդիան, Դանիան և Ավստրիան միջին դիրք են գրավել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը