Աշխարհ

14.11.2014 10:41


ԱՄՆ Սենատում հանրապետականները չկարողացան ընդունել Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը

ԱՄՆ Սենատում հանրապետականները չկարողացան ընդունել Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը

ԱՄՆ Սենատում հանրապետականները չկարողացան ընդունել Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսման մասին օրինագիծը, որի հեղինակներն են հանրապետականներ Լինդսի Գրեմը և Ռոբերտ Քորքերը։ Օրինագիծը քվեարկության դնելու համար անհրաժեշտ էր բոլոր օրենսդիրների համաձայնությունը, սակայն դեմոկրատ սենատոր Քրիսթոֆեր Մերֆին դեմ քվեարկեց։
«Քանի որ բանակցությունները շարունակվում են, այդպիսի քայլը կնշանակեր, որ Կոնգրեսը չի աջակցում ԱՄՆ նախագահին», – ասել է նա։
Հանրապետականներն իրենց հերթին հայտարարել են, որ իրենց նպատակը հանդիսանում է երաշխիքներ ապահովելը, որ Կոնգրեսը կմասնակցի մինչև նոյեմբերի 24-ն Իրանի և «վեցնյակի» միջև բանակցային գործընթացի որոշումների կայացմանը։
Օրինագիծը նախատեսում էր Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսում այն դեպքում, եթե բանակցային գործընթացը չավարտվի նախատեսված ժամկետներում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը